Սոչիում կկայանա Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի առաջնորդների գագաթնաժողովը

Օգոստոսի 14-ին Սոչիում կկայան երեք պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ երկրների առաջնորդների հետ նաև առանձին-առանձին կհանդիպի։

«Սոչիի գագաթնաժողովի շրջանակում առանձին հանդիպումներ կկայանան Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմանի հարաբերությունների կարևորագույն հարցերը»,-ասվում է Իրանի կառավարության պաշտոնական կայքում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51173