Ամերիկյան բանակը թողնում է Սիրիայում թուրքական գործողությունների տարածքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր ուժերը հանել Սիրիայի հյուսիսից, որտեղ շուտով Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություն սկսել քրդերի դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:


Դիվանագետի խոսքով՝ Թրամփը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին Անկարայի կողմից նոր գործողություն սկսելու վերաբերյալ լուրից հետո և հայտարարել է ԱՄՆ-ի ուժերը նախատեսված տարածքներից դուրս բերելու մտադրության մասին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51106