Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 3-ին կայցելի Ադրբեջան, հայտնում է թուրքական կառավարության աղբյուրը:
Ըստ աղբյուրի, Էրդողանը Ադրբեջան կայցելի՝ մասնակցելու Թուրքական խորհրդի յոթերորդ նիստին, ինչպես նաև Թուրքական խորհրդի ստեղծման 10-ամյակին նվիրված միջոցառումներին:
Թուրքական խորհուրդը ստեղծվել է 2009-ի հոկտեմբերի 3-ին Նախիջևանում: Դրա նպատակը՝ անդամ երկրների (Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի) միջև համապարփակ համագործակցության զարգացումն է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51092