Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դրական է գնահատել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ ՝ նշելով, որ կողմերի դիրքերը համընկնում են:
«Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները շարունակվում են, դրանք կառուցողական ընթացքի մեջ են: Մեր մոտեցումները նույնականանում են: Մենք թույլ չենք տա ստեղծել մեր հարավային սահմանների մոտ ահաբեկչական միջանցք», - նշել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51048