Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ Անկարան Ղրիմը երբեք Ռուսաստանի տարածք չի ճանաչի։ Այդ մասին նա հայտարարել է ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Էրդողանը նաև հիշեցրել է, որ Թուրքիայում Ղրիմի թաթարներին հայրենակիցներ են համարում։
Նա առաջնահերթություն է համարել պատմական հայրենիքում՝ Ղրիմում նրանց ներկայությունը, ինչպես նաև նրանց ինքնության և մշակույթի պահպանումը, նրանց իրավունքների և ազատությունների պահպանումը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51046