Եթե Թուրքիան ռազմական գործողություններ սկսի Սիրիայում, դա կնվազեցնի Թրամփի հնարավորությունները հակազդել հակաթուրքական պատժամիջոցներին ու ԱՄՆ-ում հակաթուրքական լոբբին կուժեղանա: Այդ մասին հայտարարել է փորձագետ Օյթուն Օրհանը:
Նա նշել է, որ Թուրքիայի համար կենսական նշանակություն ունի Սիրիայում Քրդական բանվորական կուսակցության կառույցների ոչնչացնումն ու Անկարան պատրաստ է վճարել ցանկացած գին:
Նա հավելել է, որ բաց է մնում այն հարցը, արդյոք ԱՄՆ-ն ուղիղ ռազմական բախման կդիմի՝պաշտպանելով քրդերին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50927