Իրանի ԱԳՆ-ն տարածաշրջանի ղեկավարներին առաջարկել է չհարձակման համաձայնագիր կնքել

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային առաջնորդներին առաջարկել է երկխոսություն սկսել և չհարձակման պայամանգիր կնքել Միացյալ Նահանգների նկատմամբ վստահության նվազման ֆոնին: Այս մասին Իրանի արտգործնախարարության ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում:

Զարիֆի համոզմամբ, ԱՄՆ-ի հանդեպ վստահության անկումն ակնհայտ է, ինչն արտահայտվել է գոնե այն փաստով, որ Վաշինգթոնը չկարողացավ իր ծրագրում ներգրավել անգամ իր դաշնակիցներին:

«Տարածաշրջանի երկրները դեռ երկար ժամանակ հարևաններ կմնան նաև ԱՄՆ-ի հեռանալուց հետո: Եկել է ժամանակը, որպեսզի տարածաշրջանի առաջնորդները կենտրոնանան անմիջապես տարածաշրջանային խնդիրների լուծման վրա»,- ասել է Զարիֆը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50904