Խտրականություն հայերի նկատմամբ չկա. Սոչիի օդանավակայանը արձագանքեց

Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը արձագանքել է մի խումբ աշխատողների հայտարարությանը, թե օդանավակայանում հայկական ազգանուններով աշխատակիցների նկատմամբ խտրական վերաբերմունք է առկա՝ հերթելով այդ լուրերը:


«Հաշվվի առնելով այն, որ մամուլում իրականությանը հակասող և ընկերությունը վարկաբեկող լուրեր են շրջանառվում,  պաշտոնապես հայտարարում ենք, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է Ռուսաստանի օրենսդրության բոլոր նորմերին և պահանջներին: Օդանավակայանի աշխատակազմի կազմը բազմազգ է, և մենք սա համարում ենք մեր անվիճելի առավելությունը: Կադրերի վերաբերյալ որոշումները միշտ հիմնված են կորպորատիվ չափանիշների և կանոնակարգերի, էթիկայի նորմերի վրա, որոնք առկա են բազմազգ թիմում:


Աշծատանքից ազատված աշխատակիցների մի փոքր խումբ միտումնավոր օգտագործում է ազգային պատկանելիության հարցը իրենց անձնական շահերից ելնելով` պահանջելով հատուկ պայմաններ իրենց համար», - ասված է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


Նշվում է նաև, որ հայ աշխատողների մասնաբաժինը բոլոր աշխատանքից ազատվածների թվում կազմում է ընդամենը 3%:


Ավելի վաղ Սոչիի օդանավակայանի աշխատակիցները հանդես էին եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ արդեն երկրորդ տարին է, ինչ օդանավակայանում իրականացվում են կոշտ զտումներ ազգային հատկանիշով ու աշխատանքից ազատվում են հայկական ազգանուններով աշխատակիցները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50763