Երևանի մաքրությամբ կզբաղվեն օտարերկրացիները:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը համալրվել է Գանայից և Հնդկաստանից աշխատակիցներով:
Ներկայումս հիմնարկում աշխատում են 5 օտարերկրացի՝ 2 աֆրիկացի, 3 հնդիկ: Քաղաքապետարանից հայտնում են, որ նրանք անցնում են աշխատանքի ընդունման և ձևակերպման փուլը:
Նշենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը նվազագույնը 200,000 դրամ աշխատավարձով քաղաքի մարքրությունն ու աղբահանությունն իրականացնող հավաքարարներ ու բանվորներ էր հրավիրել աշխատանքի:
Նախօրեին Երևան հասան քաղաքապետարանի կողմից գնված ևս երկու աղբատար մեքենաներ, իսկ երեպկոյան ուշ նաև նոր աղբամանների առաջին խմբաքանակը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50386