Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հուլիսի 22-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 8534 քմ տարածք են ականազերծել: Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից։
Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 122 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 326 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 25 քաղաքացի, գինեկոլոգը հետազոտել է 64 հիվանդի, մանկաբույժը զննել և համապատասխան բուժում է նշանակել 60 երեխայի։ Մարդասիրական առաքելությունը շարունակվում է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50291