Իրանի հետ պատերազմն «աղետ» կդառնա. Մարկ Էսպեր

Իրանի հետ պատերազմն «աղետ» կդառնա: Նման կարծիք է արտահայտել Պենտագոնի ղեկավարի թեկնածու Մարկ Էսպերը:


«Մենք չենք ցանկանում պատերազմել Իրանի հետ: Մենք պետք է վերադառնանք դիվանագիտությանը»,- ասել է Էսպերը:


Նա հայտնել է, որ շուտով կտեղեկացնի «Սենթինել օպերացիայի» մասին, որը ներառում է Հորմուզի նեղուցում, Օմանի եւ Պարսից ծոցերում «պասիվ պարեկությունները»:

«Միեւնույն ժամանակ, ամենաբարձր մակարդակով մենք հայտարարել ենք Իրանի հետ առանց որեւէ նախապայմանի երկխոսության պատրաստակամության մասին»,- հավելել է Էսպերը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50048