Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով, աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։
Նշենք, որ այս րոպեներին Երևանի մետրոյից մարդկանց տարհանում են:
Վերջին անգամ Հայաստամում ամսշտաբային հոսանքազրկում է տեղի ունեցել 2013 թ-ին: Այդ ժամանակ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ու մայրաքաղաքում Երևանում մասշտաբային հոսանքազրկում է եղել:
Պատճառն այն էր, որ Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել էր Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգից, որի արդյունքում հոսանքազրկվել են հանրապետության բնակավայրերը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49721