Զարիֆը չի վախենում ԱՄՆ-ի պատժամիջոցներից

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը չի վախենում ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներից, որոնց մասին ԱՄՆ-ը նախկինում զգուշացրել էր: Այդ մասին Զարիֆն ասել է The New York Times-ի հետ զրույցում:


Զարիֆի խոսքով` այդ պատժամիջոցները չեն կարող ազդել իր վրա, քանի որ ինքը արտասահմանում սեփականություն կամ բանկային հաշիվներ չունի: Իրանցի նախարարը նաև վստահություն է հայտնել, որ իրանական միջուկային գործարքը նախկինի պես «ամենաընդունելի տարբերակն» է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49501