Թող շոգերը անցնեն՝ նոր. Սերժ Սարգսյանը չխոսեց ԼՂ հակամարտության մասին

ՀՀԿ-ականներն այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան:


Լրագրողները Սարգսյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք հետեւում է Արցախի հարցով զարգացումներին, ի պատասխան նա ասաց, որ այսօր նմանատիպ հարցերի պատասխանելու օրը չէ, թող շոգերը անցնեն՝ նոր:


Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Սարգսյանն ասաց. «Շնորհավորում եմ բոլորիդ եւ բոլորիդ մաղթում եմ, որպեսզի ամեն կերպ պաշտպանեք մեր Սահմանադրությունը, անկախ նրանից՝ լա՞վ եք համարում, թե՝ վատ։ Գիտեք՝ մեզնից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի տեղ, իրավաբանի տեղ, փորձում է մեկնաբանել Սահմանադրությունը, ինչ կա, մեզ համար պարտադիր օրենք է»,- ասաց Սերժ Սարգսյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49498