Իրանի Իսլամական Հանրապետությունը միջուկային զենքի չի ստեղծի, անգամ, եթե դուրս գա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից: Այս մասին, հղում անելով լրագրողների հետ զրույցում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչիի հայտարարությանը:
«Նույնիսկ, եթե մենք կորցնենք ԳՀՀԾ-ն, մենք կշարունակենք մեր քաղաքականությունը, որի համաձայն չենք ձգտում միջուկային զենքի ստեղծմանը»,- ասել է նա: Դիվանագետը հավաստիացրել է, որ միջուկային զենքը վերջինն է, ինչն ուզում է Իրանը: «Մենք որևէ օգտակար բան չենք տեսնում միջուկային զենքի մեջ»,- նշել է Իրանի ներկայացուցիչը, ընդգծելով, որ Թեհրանը պահպանում է գիտական ձեռքբերումների համար անհրաժեշտ մակարդակի ուրան հարստացնելու իրավունքը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49204