Էրդողանը կորցրեց Ստամբուլը և շնորհավորեց քաղաքապետի ընտրություններում հաղթած թեկնածուին

Թուրքիայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանը շնորհավորել է հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:


«Ես հուսով եմ, որ Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունները կլինեն ի շահ քաղաքի: Այսօր կրկին ժողովուրդն արտահայտել էր իր կամքը: Ես շնորհավորում եմ Էքրեմ Իմամօղլուին, որը հաղթանակ է տարել ընտրություններին՝ ըստ ոչ պաշտոնական տվյալների»,-գրել է Թուրքիայի առաջնորդը թվիթերյան իր էջում:

Վերջին տվյալների համաձայն՝ ձայների 99.4 տոկոսը հաշվելուց հետո Իմամօղլուն հավաքել է 54 տոկոս, իսկ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յիլդիրիմը՝ 45.1 տոկոս:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48877