Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը լրագրողների հետ հանդիպմանը:
«Բաքուն և Իսլամաբադը հատուկ նշանակության զորքերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Զորավարժությունները կայանալու են 2019-ին»,-ասել է Հասանովը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ավելի վաղ հայտարարել էր, որԱդրբեջանն ու Թուրքիան 2019-ին 13 համատեղ զորավարժություն կանցկացնեն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48641