Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀՀ Վերաքննիչ դատարանը այսօր մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ թողնելու առաջին ատյանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։


Այսպիսով Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ:


Ավելի վաղ գեներալի պաշտպանները բողոքարկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2-ի որոշումը։


Այս պահին Գրիգորյանը գտնվում է «Նաիրի« բժշկական կենտրոնում։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48620