Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նշենք, որ Բալասանյանի հրաժարականի մասին հայտնի դարձավ նախօրեին: Քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն, հրաժարականը պայմանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչող քննադատությամբ, սակայն մեկ այլ վարկածով նա հրաժարական է տվել, որպեսզի մասնակցի նախընտրական քարոզարշավին: Ի դեպ, ամիսներ առաջ այդ մասին հայտարարել էր հենց Վիտալի Բալասանյանը՝ նշելով, որ եթե մասնակցի նախագահական ընտրություններին, ապա հրաժարական կտա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48272