ԱՄՆ որոշել է դադարեցնել թուրք օդաչուներ ընդունել F-35 կործանիչներով թռչել սովորելու համար

ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել թուրք օդաչուներ ընդունել F-35 կործանիչներով թռչել սովորելու համար, ինչը ռուսական Ս-400 համակարգեր ձեռք բերելու Անկարայի ծրագրերի պատճառով խորացող վեճի ակնհայտ նշան է, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Ընդ որում՝ աղբյուրները հայտնել են, որ որոշումը չեղարկելու հնարավորությունը բաց է մնում, եթե Թուրքիան իր ծրագրերը փոխի: Նրանց խոսքով՝ որոշումն առայժմ տարածվում է թուրք օդաչուների եւ վերանորոգման բրիգադների վրա, որոնք պետք է ԱՄՆ ժամանեին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48094