Իրանն ու Թուրքիան վերականգնում են երկաթգծային կապը

Իրանի տրանսպորտի փոխնախարար Սաիդ Ռասուլին հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան որոշում են կայացրել վերականգնել երկաթգծային կապն երկրների միջև:


Անկարա-Թեհրան ուղղությամբ երկաթգիծը կսկսի գործել հունիսի վերջին:


Ըստ նրա, երկաթգիծը թույլ կտա ավելացնել տուրիստների թիվը:Անհրաժեշտության դեպքում հնարավոր է բացել նաև Շիրազ-Ստամբուլ և Թեհրան-Ստամբուլ ուղղությունները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47855