Խոցված Су-24. Սիրիայում ռուս-թուրքական հակամարտությունը քիչ հավանակա՞ն է

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ուղիղ հակամարտությունը Սիրիայում քիչ հավանական է: Այդպիսի կարծիք է հայտնել VERELQ-ի թղթակցի հետ զրույցում ռազմական հայտնի գործիչ, ղարաբաղյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմմանդոս):

Մեկնաբանելով ռուսական Су-24-ի խոցումը թուրք-սիրիական սահմանին՝ Տեր-Թադևոսյանը նշեց, որ ՌԴ-ը դժվար թե գնա իրավիճակի սրման: «Մոսկվան այժմ կոնկրետ նպատակ ունի Սիրիայում, այն է՝ ահաբեկչության դեմ պայքարը, և երրորդ կողմի հետ ռազմական հակամարտությունը նրան անհրաժեշտ չէ: Իհարկե, հռետորաբանության խստացում լինելու է, ինչ-որ կոնկրետ գործողություններ կարող են լինելի, սակայն դա հաստատ չի լինելու ռազմական պատասխան», - նշեց Տեր-Թադևոսյանը:

Նրա խոսքով, այդ միջադեպն, իհարկե, սադրանք է, սակայն Մոսկվան չի ենթարկվի այդ սադրանքին:

Մինչ այդ ՌԴ ՊՆ-ը հաստատել էր Թուրքիայի ու Սիրիայի սահմանին ռուսական ինքնաթիռի խոցման փաստը: ՌԴ պաշտպանության գերատեսչությունում նշում են, որ ինքնաթիռը հավանաբար խոսցվել է ցամաքից: Ինքնաթիռի կործանման մասին հայտնել էին թուրքական ԶԼՄ-ները: Հետագայում պարզ է դարձել, որ ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից "սահմանը խախտելու համար":

Ի սկզբանե հայտարարվում էր, որ խոսված Су-24-ի երկու օդաչուները կարողացել են լքել ինքնաթիռը, սակայն դրան հաջորդել է տեղեկատվություն, որ նրանցից մեկը զոհվել է, երկրորդը հայտնվել սիրիական թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում: Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել հապճեպ եզրակացություններ չանել, քանի դեռ չկա բավարար տեղեկատվություն:

Փաստացի, Անկարայի կողմից այդ ագրեսիվ գործողությունը պատասխան էր ռուսական օդուժի իրականացվող գործողություններին: Նրանք հարվածներ են հասցնում Սիրիայում ահաբեկիչների դիրքերին: Օրերս Թուրքիայի ԱԳՆ էր հրավիրվել ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովն այն բանի համար, որ ռուսական օդուժը ռմբակոծում է սիրիական թուրքմենների դիրքերը, որոնք պայքարում են և Բաշար Ասադի, և "Իսլամական պետության" դեմ:

Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով, Թուրքիան շոկի մեջ էր ռուսական օդուժի գործողություններից, որը ոչնչացրել էր ահաբեկիչների ենթակառուցվածքները, ինչպես նաև տեխնիկան ու կենդանի ուժը: Ինչպես հայտնի է, ծայրահեղականների առանցքային հովանավորներից մեկը Անկարան է:

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկի խոսքով, տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ինքնաթիռը գտնվել է Սիրիայի տարածքում: Նրա կարծիքով, ռուսական ինքնաթիռը խոցել են ոչ թե Թուրքիայի ռազմաօդային ուժերը, այլ սիրիացի թուրքմենները: «Սակայն այստեղ հարց է ծագում, որտեղից նրանց հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կարող են խոցել կործանիչներ: Կարծում եմ, որ Մոկվան այս և նմանատիպ այլ շատ հարցեր կունենա Անկարային: Այս պահին դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», - նշել է Ցիգանոկը VERELQ-ի հետզ զրույցում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/4781

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online