Կրոնական նկատառումներից ելնելով՝ Իրանը միջուկային զենք չի մշակի

Իրանը միջուկային զենք չի մշակի մեծ ծախսերի և կրոնական համոզմունքների պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։

Բացի մեծ և «անիմաստ ծախսերը», այաթոլայի խոսքով՝ չնայած միջուկային զենքի մշակման համար Թեհրանն ունի բոլոր տեխնոլոգիական հնարավորությունները, դա հակասում է իսլամին։

«Պատճառն ԱՄՆ-ն չէ, այլ այն, որ մեր կարծիքով՝ դա հակասում է կրոնին»,-ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47659