Ռազմարդյունաբերությունից մինչեւ անձնագիր. լեհական ընկերությունները լքում են Հայաստանը

Տարբեր ոլորտներում աշխատող լեհական ընկերությունները լքում են Հայաստանը: Պատճառները տարբեր են՝ պարտքերի կուտակում, ոչ շահութաբերություն, պայմանագրի չեղարկում կամ գործարքի երկարացման հետ կապված խնդիրներ: VERELQ-ը փորձել է պարզել խնդրի մանրամասները:


«Լյուբավա-Արմենիա»՝ պարտքերի կուտակում


Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկիի տեղեկություններով, Հայաստանում 2014 թվականից գործող «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը, չի բացառվում, որ լքի Հայաստանը: Այս մասին դեսպանն ասել է հայաստանցի լրագրողների հետ Լեհաստանի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ, գրում է «Aravot.am»-ը։


Նախկին դեսպանը նշել է, որ այդ մասին իմացել է մասնավոր զրույցում եւ շատ փակագծեր չի բացում:


2014-ի հոկտեմբերին գործարկված ընկերությունը զբաղվում է բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ` թողարկելով ռազմատեխնիկական նշանակության արտադրատեսակներ` կեղծ թիրախներ, տեխնիկական եւ այլ վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր եւ այլն:


2017-ին հայտնի դարձավ, որ ձեռնարկությունը 1,7 մլն դոլարի հանդերձանք/սարքավորում է արտադրում ՀՀ զինուժի համար։



Հայաստանի ՊՆ-ից հաստատում են, որ այս պահին «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական ձեռնարկությունը շարունակում է գործունեություն ծավալել: «Այս պահին ձեռնարկությունն աշխատում է», - VERELQ-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ ձեռնարկության ու ՊՆ-ի միջեւ փոխհարաբերությունների, գործարքների մասին չի կարող հայտնել:


Միեւնույն ժամանակ ՀՀ Զինված ուժերում մեր աղբյուրները չեն բացառում՝ «Լյուբավա-Արմենիա» ըկերությունը կարող է լքել Հայաստանը: «Ընկերության արտադրանքը՝ գին արդյունավետություն համեմատության տեսանկյունից բավականին թանկ է, ու հայկական կողմն այս առումով այդքան էլ հակված չէ վերջինիս ռազմական նշանակության սարքավորումները ձեռք բերելու հարցում», - հայտնեց մեր աղբյուրը:


Հայ-լեհական ընկերությունն ունի եռալեզու` www.lubawa.am կայք, որի «նորություններ» բաժինը 1.5 տարուց ավելի չի թարմացվել: Վերջին լուրը տեղադրվել է 2017 թ-ի հոկտեմբերի 17-ին, որտեղ խոսվում է ՊՆ-ում այն ժամանակվա նախարար Վիգեն Սարգսյանի հետ շուրջ մեկ ամիս առաջ (սեպտեմբերի 27-ին) տեղի ունեցած հանդիպման մասին:


Հանդիպում Յարոսլավ Ռուխի, Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկու և ՀՀ Պաշտպանության նախարարի միջև, հոկտեմբերի 17, 2017 թ.


Հետաքրքիր է, որ պաշտոնական կայքում նշված «Լյուբավա-Արմենիա» ՓԲԸ չկարողացանք գտնել պետռեգիստրի կայքում: Այնուհետեւ պարզվեց, որ 02810067 ՀՎՀՀ կոդի տակ գրանցված ըներությունը կրում է այլ անվանում՝ «ՉՏԳ ԳՐՈՒՓ» ՓԲԸ: Արդյոք ի սկզբանե է ընկերությունը գրացված եղել այս անվանմամբ, թե ընթացքում է փոխել անվանումը, չհաջողվեց պարզել: Չէին պատասխանում նաեւ ընկերության կայքում տեղադրված հեռախոսահամարները: Հնարավոր է՝ տոնական, ոչ աշխատանքային օրվա պատճառով:


Ըստ ընկերության պաշտոնական կայքի, ձեռնարկությունը գտնվում է Չարենցավան քաղաքում՝ Եսայան 2/1 հասցեում: ՊԵԿ-ի Հարկ վճարողների փնտրման համակարգում ընկերության կարգավիճակը նշվում է «գործող»: Սակայն ըստ ՊԵԿ-ի տվյալների, ընկերությունը տարիներ շարունակ գործել է վնասով: Այն 2016 թ-ի տվյալներով վնաս հայտարարագրած ընկերությունների ցանկում 109-րն է՝ 265 մլն դրամ բացասական ցուցանիշով: Սրանք այն տվյալներ են, որ կարողացանք գտնել բաց աղբյուրներից:



Դատելով ՊՆ-ի մեր աղբյուրի հայտնած տեղեկության եւ դեսպանի հայտարարության, կարելի է ասել, պատահական չէ, որ ձեռնարկությունը ցանկանում է հեռանալ Հայաստանից: Այն տարիներ շարունակ աշխատում է վնասով, որի արտադրանքը հայկական կողմը նպատակահարմար չի գտնում ձեռք բերել: Իսկ թե ինչու վերջին մի քանի տարում հարյուրավոր միլիոն դրամների վնաս կրած ձեռնարկությունը հիմա է հայտարարում Հայաստանը լքելու մասին, կարելի է միայն ենթադրել:


Հարց է ծագում՝ արդյոք այն կապվա՞ծ է Հայաստանում իշխանափոխությունից հետո, հատկապես ՊՆ-ում խաղի կանոնների վերանայման ու կոռուպցիոն սխեմաների էականորեն սահմանափակման հետ:


Տանկերի արդիականացումը վստահվեց Ռուսաստանին


Ընդհանրապես, Հայաստանի ու Լեհաստանի միջև ռազմարդյունաբերական համագործակցությունը աշխուժացավ 2011 թվականից հետո, իսկ 2013-ի մայիսին լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ Հայաստանը պատրաստվում է արդիականացնել իր Տ-72 տանկերը մինչև PT-72U մակարդակի, որն առաջարկում է լեհական «Bumar Łabędy» («Բումար Լաբեդի») ընկերությունը։


Այնուհետեւ հայկական շուկայում հայտնվեց «Լյուբավա-Արմենիա» ՓԲԸ: Իսկ մինչ այդ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» հրապարակած զեկույցի համաձայն՝ 84 միավոր Տ-72 հայկական տանկեր պիտի արդիականացվեն մինչև PT-72U մակարդակի։ Լեհական կողմը, որն տանկերի արտադրության հարուստ փորձ, Հայաստանի հետ տանկերի արդիականացման համապատասխան պայմանագիրը կնքվել էր 2012-ին, հիշեցնում է ՌազմԻնֆոն։


Պայմանագրով նախատեսված էր, որ 84 տանկերից 24-ն արդիականացվելու են 2013-ի ընթացքում, 30-ական տանկ էլ արդիականացվելու են 2014 և 2015 թվականներին։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 100 մլն ԱՄՆ դոլար էր։ Համաձայն տարբեր գնահատականների, հայկական բանակը ընդհանուր առմամբ ունի շուրջ 530-540 միավոր Տ-72։



Լեհական արդիականացման նկատմամբ հայկական կողմի հետաքրքրությունը սկսվել էր դեռ 2011 թվականից, երբ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «MSPO-2011» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ այցելեց «Bumar Łabędy» լեհական ընկերության տաղավար, որտեղ էլ նրան ներկայացվեց PT-72U տանկը։


Սակայն հայ-լեհական համագործակցությունը չհասավ իր տրամաբանական ավարտին: 2016 թ-ին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ ԶՈւ Տ-72 հիմնական մարտական տանկերի արդիականացման լայնածավալ ծրագիր են սկսել: Տանկերը պետք է հասցվեն Տ-72Բ4 մակարդակին:


Այդ ժամանակ անդրադառնալով Հայաստանի ԶՈւ տանկերի արդիականացման հարցին՝ դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկին ընդգծել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարության որոշումը Ռուսաստանին վստահելու Հայաստանին պատկանող տանկերի արդիականացումը «լեհական կողմը ընդունեց ցավով, բայց ըմբռնումով»:


Դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին լրագորղների հետ զրույցում նաեւ նշել էր, որ լեհ գործարարներն ուշադիր հետևում են «Լյուբավա-Արմենիա» համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկության գործունեության հաջողությանը: Նրա խոսքով դա Հայաստանում լեհական ներդրումների համար «լակմուսի թուղթ» կարող է լինել


«Մեր գործարարները ուշադիր հետևում են «Լյուբավա-Արմենիա» գործընկերության հաջողությանը: Արդյո՞ք այն շահութաբեր, եկամտաբեր ներդրում է: Կարելի է ասել, որ նրանց համար «Լյուբավան» օրինակ է, փորձառություն է, թե ինչպես կարելի է հաջող գործել Հայաստանի շուկայում», - նշել էր դեսպանը, որն այժմ՝ երեք տարի անց, արդեն պաշտոնաթող կարգավիճակում հայտարարում է ձեռնարկության՝ Հայաստանը լքելու հավանականության մասին:


Չեն արտադրում նաեւ կենսաչափական անձնագրեր


Հայաստանում լեհական ընկերության գործունեության ծավալման եւս մեկ խնդրահարույց օրինակ է կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր տպագրող «PWPW S.A.» ընկերության գործարքները: Այդ գործարքների կատրաման ընթացքում առաջացան լուրջ խնդիրներ, երբ 2016 թ-ին լեհական կողմը դադարեցրեց Հայաստանի ոստիկանության պատվերով կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր տպելը:



2011 թվականին կողմերի միջեւ կնքվել էր պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել էր 304 հազար հատ կենսաչափական անձնագիր մատակարարել ՀՀ ոստիկանությանը։ Պայմանագրի ժամկետն ավարտվել էր: Գտնվեց միջանկյալ լուծում, սակայն 2017թ. հունվարի 1-ին վերջնականորեն ավարտվեց լեհական PVPV ընկերության հետ պետության կնքած պայմանագրի ժամկետը:


Արդեն 2019 թ-ավակնի պարիլին հայտնի դարձավ, որ նոր մատակարարի հետ նոր պայմանագիր չի կնքվել: «Գնման ընթացակարգի, ինչպես նաև նոր համակարգի ներդրման և շահագործման համար պահանջվելու է տևական ժամանակահատված, մեր գնահատմամբ՝ մինչև 2 տարի ժամկետ», - ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:


Դա էր պատճառը, որ Ազգային ժողովն ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում էր ՀՀ քաղաքացիների հին անձնագրերի գործածության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգել:


Վերջում կարող ենք միայն ավելացնել, որ դատելով բաց աղբյուրներից հավաքված տվյալներից՝ լեհական ընկերությունները տարբեր պատճառներով հերթով լքում են հայկական շուկան: Այժմ լեհական խոշոր ընկերություններից հայկական շուկայում շարունակում է գործել «Լոտ լեհական ավիաուղիներ» ընկերությունը, որը նախկինում մի անգամ արդեն հեռացել, բայց նորից վերադարձել է Հայաստանի ավիացիոն փոխադրումների շուկա:


Արշալույս Մղդեսյան


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47544

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel