Ռազմական փորձագետ. ԱՄՆ-ի հետ հակամարտությունը չի ոչնչացնի Իրանի օդուժն ու ՀՕՊ-ը

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Կոնստանստին Սիվկովը հայտարարել է, որ Իրանի ՀՕՊ և ռազմա-օդային ուժերը կկարողանան դիմակայել ՆԱՏՕ-ի 300-350 ինքնաթիռների և մինչև 500 թևավոր հրթիռների հարձակմանը:


Նա նշել է որ այդպիսի հակամարտությունը կրիտիկական հարված չի հասցնի Իրանի ՀՕՊ ուժերի և օդուժին, որոնք կկարողանան պահպանել իրենց մարտունակությունը:


Ըստ նրա, Իրանի ռազմածովային ուժերը կկարողանան հակազդել պոտենցիալ հակառակորդներին առափնյա գոտում՝ափից 200 կմ հեռավորության վրա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47374