ՀՀ իշխանությունների ֆլեշմոբերը կազմաքանդում են պետության հիմքերը

Հայաստանի դատարանները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակվել են և այս պահին դրանք չեն գործում: Իշխանությունների հորդորով Փաշինյանի կողմնակիցները խաթարում են դատական համակարգի աշխատանքը, ֆլեշմոբի նմանվող այդ ակցիաները ոտնահարում են ՀՀ քաղաքացիների մի զգալի հատվածի իրավունքները, ովքեր այսօր պետք է մասնակցեին տարբեր դատական նիստերի:


ՀՀ-ում ներքաղաքական պայքարը տանում է երկիրը դեպի ամբողջական կոլապս՝ դատական համակարգը ճնշումների է ենթարկվում ինչ-որ խմբերի կողմից, որոնց անվանում են ժողովուրդ:


Արցախի հերոսները թիրախավորվում են և սոցցանցերում նրանց նկատմամբ ուղղորդված թշնամական վերաբերմունք է ցուցաբերվում: Հասարակությունը պատերազմի նախաշեմին պառակտվում է հայաստանցի-ղարաբաղցի սկզբունքով, որի մասին Ադրբեջանը կարող էր միայն երազել Ադրբեջանը, որպեսզի ՀՀ-ի ներսում ստեղծվի քաղաքացիական պատերազմին մոտ իրավիճակ:


1990-ականների Ադրբեջանում քաղաքացիական պատերազմ ու ներքաղաքական կոլապս էր, ինչն էլ թույլ տվեց Արցախին, օգտվելով Ադրբեջանում քաոսից, հասնել հաղթանակի ու ընդլայնել Արցախի սահմանները: Այժմ պատմությունը կրկնվում է.  Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի Ղարաբաղը զենքի ուժով հետ բերելու համար՝ օգտվելով ՀՀ-ի ներքաղաքական քաոսից:


ՀՀ-ի իշխանությունները զբաղված են ներքաղաքական հաշիվներ մաքրելով և ընդդիմախոսների դեմ արշավով՝ ֆլեշմոբերով ու տարբեր ակցիաներով հասարակության ուշադրությունը շեղելով հիմնական սոցիալ-տնտեսական մեծ խնդիրներից, որոնցից ոչ մեկը չի լուծվել այս մեկ տարվա թավշյա կառավարման ընթացքում:


ՀՀ ներքաղաքական իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ու տարբեր խմբերի՝ նիկոլականներ և հականիկոլականներ սկսեն ուղիղ բախումներ: Մեծ է նոր մարտի 1-ի կրկնման վտանգը: ՀՀ իշխանությունները հասարակությունը բաժանում են սևերի ու սպիտակների՝ այդ կերպ թիրախավորել հասարակության մի մեծ խմբին, որոնց նկատմամբ կարող է կիրառվել նաև ֆիզիկական բռնություն:


Ատելության մակարդակը մեկը մյուսի նկատմամբ հասել է գագաթնակետին: Փաշինյանը պետք է ոչ թե խրախուսի այսպիսի տրամադրություններն իր ներթիմային շահերից ելնելով, այլ հասարակությանը համախմբման, զսպվածության կոչ անի: Սակայն նոր իշխանությունները տեսնում են իրենց վարկանիշի աննախադեպ անկում և հնարավոր է նոր քաղաքական բևեռի ձևավորման վտանգ՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ:


Ներքաղաքական սրացումը ՀՀ-ում ուղիղ հարվածելու է Արցախի անվտանգությանը: Բաքուն սպասում է, թե երբ են ՀՀ-ում սկսվելու բախումները հասարակության տարբեր հատվածների միջև, որպեսզի Արցախում սկսի ռազմական գործողությունները: Արցախի թիկունքը ՀՀ-ն է, որի կազմաքանդումը իր հետ կբերի հայկական երկու պետությունների՝ Հայաստանիու Արցախի կործանմանը, ինչը չի կարելի թույլ տալ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47074

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online