Կառավարությունն այսօր որոշում կայացրեց Ազգային ժողովին հավելյալ տրամադրել 892,7 մլն դրամ գումար:
Պակասուրդը, որի դիմաց կանգնել է խորհրդարանը, պայմանավորված է պատգամավորների և երկու մշտական հանձնաժողովների ավելացմամբ:
Հատկացվող գումարից 403 մլն դրամը կուղղվի աշխատավարձերին, 94 մլն դրամը` պարգևատրումներին, 301 մլն դրամը` գործուղումներին, որից 183 մլն դրամը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ՌԴ, Վրաստան, Բելգիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցերի ֆինանսավորման: 30 մլն դրամը կուղղվի պատգամավորի բնակարանի վարձի փոխհատուցմանը, իսկ շուրջ 80 մլն դրամը՝ գրասենյակային տեխնիկա և կահույք գնելուն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46900