Իրանի նախագահ Հասան Ռոհանին մայիսի 8-ին հայտարարել է, որ Իրանը մասամբ կրճատում է միջուկային համաձայնագրի գծով իր պարտավորությունների մի մասի կատարումը՝ Գործողությունների համապարփակ համատեղ պլանի (ԳՀՀՊ) 36-րդ կետի դրույթների համաձայն, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։
Ռոհանին ասել է, որ միջուկային համաձայնագիրը համապատասխանում է տարածաշրջանի եւ ողջ աշխարհի շահերին, եւ երկիրը կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի մնա համաձայնագրում՝ չնայած թշնամիների ցանկությանը։
Իրանը կտեղեկացնի մյուս հինգ կողմերին, որոնք ստորագրել են համաձայնագիրը, իր որոշ պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46449