ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել Կոնգրեսի ընդունած օրինագծի նկատմամբ, որն ԱՄՆ-ից պահանջում է վերջ տալ Եմենում ընթացող պատերազմական գործողությունների շրջանակում Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն տրամադրելուն:
Թրամփն ասել է, որ նման բանաձև «հարկավոր չէ»: Նրա կարծիքով` այն բացասական ազդեցություն կունենա ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ամերիկացի օրենսդիրները նման նախաձեռնությամբ են հանդես եկել` կապված Եմենում արաբական կոալիցիայի գործողությունների հետ, որոնք հանգեցրեցին հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև այն հանգամանքի հետ, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը կասկածվում է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությանը մասնակից լինելու մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45469