Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր Դամասկոս այցի շրջանակում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ քննարկել է երկրում քաղաքական կարգավորումը: Այդ մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ն:
«Քննարկվել են աստանյան նախաձեռնության հետ կապված հարցեր, Սիրիայում ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացը», - հայտնել է գերատեսչությունը:
Բացի այդ, քննարկվել են հարցեր` երկկողմ հարաբերությունների հետ կապված:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45407