Րոպեներ առաջ #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Ինչպես հայտնում է Facebook-յան AntiFake էջը, վաղ առավոտից նրանք ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։
Ավելի վաղ բերման էին ենթարկվել նաև Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը:
Էջը հայտնում է, որ ըստ աղբյուրների` #SutNikol ակցիան իրականացվել է ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում, մասնավորապես Սիսիանում, Մարալիկում, Գյումրիում և Վանաձորում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45291