«Սպայկա»-ի շուրջ աղմուկից հետո շուկա է մտնում «Բեստ Ֆրութ»-ը. միրգ-բանջարեղեն են մթերելու

Միրգ-բանջարեղեն մթերող «Սպայկա» ընկերության շուրջ ծավալված աղմուկից հետո շուկա է մուտք գործում նոր ընկերություն: Խոսքը «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերության մասին է, որը ևս զբաղվում է պտուղ-բանջարեղենի մթերմամբ: Տեղեկությունը հաստատել է ընկերության տնօրեն Արման Ամիրաղյանը, հայտնում է Factor.am-ը:


«Մեզ մոտ շինարարական փուլն ավարտվել է, հիմա սպասում ենք, որ Եվրոպայից հասնեն ագրեգատորները, որտեղ սառեցվելու է այդ ամենը: Մենք հիմնականում զբաղվելու ենք բեռնափոխադրումներով և միրգ-բանջարեղենի մթերմամբ: Մեկ տարի է, որ մեր գործունեությունը սկսել ենք, պատրաստվում ենք մթերել նաև Արարատյան դաշտից ապրանքներ»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ այս ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող «Սպայկա» ընկերությունը, որը, ըստ ՊԵԿ-ի, չի կատարել 7 միլիարդ դրամի հարկային պարտավորություն, հայտնել է մի շարք գյուղերից միրգ-բանջարեղեն չմթերելու մասին: Հարցին՝ ի՞նչ ծավալով է «Բեստ Ֆրութ» ընկերությունը մթերումներ իրականացնելու, տնօրենն ասաց, որ այդ մասին վաղ է խոսել, քանի որ դեռ շուկան լրիվ չեն ուսումնասիրել. «Անպայման մթերելու ենք, բայց թե որտեղից, ինչ՝ չգիտենք: Մեր սառնարանները «Սպայկա»-ի նման մեծ չեն, բայց որքան հնարավորություն կունենանք՝ կանենք: Ծավալների մասին կտեղեկացնենք»:


Հարցին, եթե 2018 թվականին է հիմնադրվել ընկերությունը, ինչո՞ւ նախորդ տարվանից մթերումներ չի իրականացրել, Արման Ամիրաղյանը պատասխանեց, որ շինարարական խնդիրներ են եղել, որոնք ավարտել են անցյալ տարվա ամռանը: «Հիմա համալրվում ենք, որ ամբողջ ուժով մտնենք շուկա»,- ասաց նա:


«Սպայկա»-ի շուրջ աղմուկից հետո «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերությունը սկսեցին ֆեյսբուքում գովազդել հայտնի օգտատերեր՝ գյուղացիներին ուղղորդելով համագործակցության: Տնօրենից հետաքրքրվեցինք, թե այս զուգադիպությունն ինչով է պայմանավորված, քանի որ ընկերության գովազդը ֆեյսբուքում տարածում են նաև ՔՊ-ի երիտթևի ակտիվ ներկայացուցիչները: «Մեր ընկերությունը մեկ շաբաթ առաջ է սկսել գովազդներ անել, իսկ «Սպայկա»-ի շուրջ աղմուկը եղել է երկու օր առաջ: Հիմա քանի որ վերջացրել ենք մեր աշխատանքները, մեր գովազդն ակտիվացրել ենք:


ՔՊ-ի անդամները ՀՀ քաղաքացիներ են, իրավունք ունեն տարածել, ինչպես ուրիշները: Ուրախանում են իրենց երկրի բարգավաճումով: Մենք էլ ուզում ենք աշխատել, հարկեր վճարել»,- ասաց ընկերության տնօրենը: Հարցին էլ՝ հիմա քանի՞ աշխատակից կա ընկերությունում, տնօրենը պատասխանեց, որ դեռ մի քանի հոգին են, բայց հետագայում ավելանալու են: Նա, միաժամանակ, հրաժարվեց հստակ ասել, թե որքա՞ն ներդրում են կատարել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45126

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel