Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը ձայների 97 տոկոսի հաշվարկից հետո առաջ է անցնում ընդդիմադիր «Կախոլ Լավան» դաշինքից և այլ աջակողմյան կուսակցությունների հետ միասին ապահովում Քնեսեթի 120 տեղերից 65-ը:
Իր կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ Նեթանյահւն ասել է, որ նոր կառավարություն կձևավորի, սակայն վարչապետ կլինի բոլորի համար:
«Դա կլինի աջակողմյան կառավարություն: Սակայն ես մտադիր են լինել վարչապետ ամբողջ Իսրայելի համար, աջերի և ձախերի, հրեաների և ոչ հրեաների»,-ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45080