Հորդանանը, Իրաքը, Լիբանանը, Գերմանիան և Չինաստանը կարող են միանալ սիրիական կարգավորմանն ուղղված աստանյան գործընթացին: Այդ մասին Մոսկվայից վերադարձի ճանապարհին օդանավում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ապագայում կարող են քայլեր ձեռնարկվել աստանյան գործընթացն էլ ավելի ամրապնդելու համար: Հորդանանը, Իրաքը, Լիբանանը, Գերմանիան և անգամ Չինաստանը կարող են ներգրավվել այդ գործընթացին: Այսպիսով` որոշումները, որոնք այնտեղ կայացվում են, կարող են էլ ավելի ուժեղ դառնալ միջազգային մակարդակով»,-ասել է Էրդողանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45076