Տոնոյանի հայտարարությունը հունից հանել է Բաքվին. Ադրբեջանն աղմկում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգախլըն, մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի երեկվա հայտարարությունը, նշել է, որ «այն չի ենթարկվում որևէ տրամաբանության և ոչ նորմալ մտածողությամբ մարդու զառանցանք է հիշեցնում»:


Ինչպես նշում է minval.az-ը, խոսքը Դավիթ Տոնոյանի այն հայտարարության մասին է, համաձայն որի՝ «հատուկ գործողություններ իրականացնող հայկական ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում հայկական կողմին հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»:


«Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում»,-ասել էր ՀՀ պաշտպանության նախարարը:


«Հայկական իշխանությունները ներկայացնող այս մարդը ելույթ է ունենում միջազգային ահաբեկիչների ոճով՝ խաղաղ բնակչության հասցեին բարձրաձայնելով բացահայտ սպառնալից հայտարարություններ»,-ասել է Վագիֆ Դյարգախլըն:


Նա հավելել է, թե Հայաստանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները «վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ուղղված և Տոնոյանի ապագա քաղաքական կարիերայի համար հաշվարկված խորամանկ ծրագրի մի մասն են»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45053