Միջազգային ներդրողները զգուշանում են, որ Թուրքիայի նախագահը դժվար թե գնա ռիսկային բարեփոխումների բազմաչարչար տնտեսության աջակցության համար՝ընտրություններում նրա կուսակցության թույլ արդյունքների պատճառով, փոխանցում է Reuters-ը:
Փորձագետները թերահավատ են, թե պետությունը կգնա համապարփակ բարեփոխման ծրագրի կյանքի կոչման, այլ հնարավոր է Արդարություն և զարգացում կուսակցությունը սահմանափակվի կարճաժամկետ տնտեսական խրախուսման միջոցներով:
Թուրքիայի ԿԲ նախկին նախագահ Նիհատ Բյուլենտ Գյուլստեքինը հայտարարել է, որ Էրդողանի ինստինկտն ուղղված է միայն գոյատևմանը: Ըստ նրա, կառավարությունը չունի երկարաժամկետ նպատակներ տնտեսությունում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45036