Ռուսաստանն ու Թուրքիան կպարզեցնեն վիզային ռեժիմը

Ռուսաստանն ու Թուրքիան վիզային ռեժիմի լիբերալացման աշխատանքներ կտանեն, շուտով կորոշվի պրոֆեսիոնալ վարորդների համար վիզաների չեղարկման հարցը՝ ռուս-թուրքական բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուս-թուրքական հարաբերությունների բնորոշ գիծը զբոսաշրջիկների փոխանակման բարձր մակարդակն է։ Թուրքիան ավելի ու ավելի հանրահայտ է դառնում ռուսական զբոսաշրջիկների շրջանում, որոնք այցելում են ոչ միայն թուրքական հանգստավայրեր, այլեւ՝ բազմաթիվ պատմական եւ մշակութային տեսարժան վայրեր։ Անցյալ տարի Ռուսաստանը կրկին առաջին տեղն է զբաղեցրել Թուրքական հանրապետությունում արտասահմանցի զբոսաշրջիկների թվով»,- ասել է Պուտինը։

«Իր հերթին, մենք գնահատում ենք այն ուշադրությունը, որ թուրքական իշխանությունները արժանացնում են ռուսաստանցիների անվտանգությանն ու հարմարավետությանը, եւ մտադիր ենք հետեւողական աշխատանք տանել վիզային ռեժիմի փոխադարձ լիբերալացման համար»,- հավելել է ՌԴ նախագահը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45011