Այս տարի Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում լոգիստիկ կենտրոն կկառուցեն

Ադրբեջանի հետ համատեղ իրականացվող լոգիստիկ ծրագրերը Կարսում ավարտին կհասցվեն մինչև այս տարվա վերջ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը:


Նշվում է, որ Կարսում կառուցվող լոգիստիկ կենտրոնը՝կարևորներից մեկն է լինելու Թուրքիայի արևելքում:


Լոգիստիկ կենտրոնի համար հատկացվել է 300 հազար քմ տարածք: Այդ կենտրոնով տարեկան հնարավոր կլինի տեղափոխել 412 հազար տոննա բեռ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44966