Լրագրող Խաշկոջիի զավակները փոխհատուցում են ստացել. The Washington Post

Սպանված լրագրող Ջամալ Խաշկոջիի զավակները Սաուդյան Արաբիայում որպես փոխհատուցում ամսական հնգանիշ վճարումներ ու միլիոնավոր դոլարների տներ են ստացել թագավորության կառավարությունից: Այդ մասին հայտնել է The Washington Post-ը:


Սաուդյան Արաբիայի ներկայիս ու նախկին պաշտոնատարների, ինչպես նաեւ Խաշկոջիի ընտանիքի անդամների տվյալներով՝ նրա երկու որդիներն ու երկու դուստրերը վճարումներ են ստանում թագավորության այն ջանքերի շրջանակներում, որ լրագրողի երեխաները զուսպ լինեն հոր սպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ անելիս:

Բացի այդ, հաղորդվում է, որ երեխաներից յուրաքանչյուրը Սաուդյան Արաբիայում մինչեւ 4 մլն դոլար արժողությամբ տուն են ստացել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44681