Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը լավ նշան է դիվանագիտական տեսանկյունից՝ ղարաբաղյան հարցի կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
Նրա խոսքով, լավ նշան է, որ Ալիևն ու Փաշինյանը վերջապես հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Նա նշել է, որ երկու առաջնորդները ցանկանում են կառուցել կառուցողական անձնական հարաբերություններ, ինչը կարող է լավ նախադրյալ լինել բարդ որոշումների կայացման համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44626