ՌԴ-ն զերծ կմնա կտրուկ քայլերից՝ ԱՄՆ կողմից Գոլանն Իսրայելի մաս ճանաչելու հետ կապված

ՌԴ-ն շահագրգռված չէ վատթարացնելու հարաբերություններն Իսրայելի հետ և զերծ կմնա կտրուկ քայլերից կապված ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձրունքներն Իսրայելի մաս ճանաչելուց: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Նիկիտա Սմագինը:


Նա նշել է, որ Մոսկվայից չպետք է սպասել կտրուկ քայլեր Գոլանի որոշման հետ կապված՝ ՌԴ կարող է սահմանափակվել միայն հայտարարություններով:


Ըստ նրա, Գոլանը փաստացի Իսրայելի հսկողության տակ գտնվող տարածք է և ԱՄՆ-ն ճանաչել է արդեն իսկ գոյություն ունեցող իրողությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44429