Սիրիայի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որն առաջարկել է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ:
Հայտարարությունում նշվում է, որ ԱՄՆ նախագահի խոսքերն «անպատասխանատու են»:
«ԱՄՆ-ն իր հեգեմոնիայի և մեծամտության քաղաքանությամբ դարձել է միջազգային հարթակում լարվածության և միջազգային խաղաղության ու կայունության համար սպառնալիքի գլխավոր գործոն»,- ասվում է տեքստում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44226