Ռուսաստանը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Ղազախստանում նախագահի փոփոխությունից հետո պատշաճ մակարդակով համագործակցի այդ երկրի հետ: Այդ մասին կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նա մեր երկրների միջև ինտեգրման նախաձեռնողներից մեկն է, եթե չասենք` հեղինակն այն նախագծի, որը կոչվում է ԵվրԱզԷս և զարգանում է շատ հաջող` շնորհիվ նաև նրա կատարած աշխատանքի: Մեր կողմից մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի պահպանենք այդ գործընթացները»,- ասել է Պուտինը:
Երեկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44115