Իրանի վրա ուղիղ հարձակումներն՝անմիտ քայլ կլիներ Իսրայելի կողմից: Թել-Ավիվը դժվար թե գնա այդպիսի քայլի: Այդ մասին հայտարարել է արևելագետ Անդրեյ Օնտիկովը:
Նա նշել է, որ Իսրայելում պերմանենտ կերպով ուժեղ է հակաիրանական հռետորաբանությունը՝ Իրանին հարվածներ հասցնելը ինքնասպանություն կլինի Իսրայելի համար:
Նրա խոսքով, հարևան Սիրիայում առկա են Հզբոլահն ու Իրանի զինվորականները:
Արևելագետը հավելել է, որ Իսրայելի համար բարդ կլինի այդպիսի բախումը, քանի որ իրանցիներն ու նրանց դաշնակիցներն ունեն պատերազմի մեծ փորձ սիրիական հակամարտությունում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43625