ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի ծրագրում 2020-ին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում:
«Ես չեմ առաջադրվի, բայց կշարունակեմ աշխատել, ասել եւ պաշտպանել այն, ինչին հավատում եմ»,- ասել է Քլինթոնը։
Մինչ այդ տեղեկացվել էր, որ դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսը հաստատել է, որ մտադիր է 2020 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Սանդերսը մրցակցում էր Քլինթոնի հետ 2016թ. ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից որպես թեկնածու առաջադրվելու համար։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43409