Բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ կարժանանա կոշտ իրավական հակազդեցության. Փաշինյան

Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաի Facebook-յան գրառման մեջ:


«Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի», - ասված է վարչապետի գրառման մեջ: 



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երեւանի կենտրոնում «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամները հարձակվել են «Ադեկվադ» խմբի անդամ, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի վրա եւ փորձել են նետել աղբարկղը:


Ենթադրվում է, որ վարչապետն այս գրառմամբ արփագանքել է այդ միջադեպին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43317