Բելառուսը դեմ չէ Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն, բայց դա չպետք է լինի ռուսական կամ բելառուսական ռուբլին: Այդ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է մարտի 1-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք կողմ ենք: Իհարկե, դա կլինի ռուբլին, ձեզ մոտ (ՌԴ-ում) ռուբլին է, մեզ մոտ էլ է ռուբլին: Դա չի լինի ո՛չ ռուսական, ո՛չ բելառուսական ռուբլին: Դա կլինի մեր ընդհանուր ռուբլին»,-ասել է նա: Դրա հետ մեկտեղ Լուկաշենկոն այն կարծիքին է, որ կարեւոր չէ, թե որտեղ կգտնվի էմիսիոն կենտրոնը: «Կարեւոր չէ, թե որտեղ այն կլինի, թող լինի Պիտերում՝ Ռուսաստանի նախագահի հայրենիքում, իմ սիրած քաղաքում: Թող այնտեղ լինի»,-ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նաեւ ընդգծել է, թե անհրաժեշտ է, որ երկու երկրները գնան հետագա մերձեցման:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43268