Իրանը թեւավոր հրթիռ է արձակել սուզանավից

Իրանի ռազմածովային ուժերի նավատորմն արձակել է թեւավոր հրթիռ սուզանավից Պարսից եւ Օմանի ծոցում զինավարժությունների ժամանակ, հաղորդում է Tasnim-ը:

Շահագործման սահմանափակ հեռավորության եւ արձակման ժամանակ հակառակորդի կողմից սուզանավի հայտնաբերման վտանգի հետ կապված՝ իրանցի փորձագետներն արձակել են այդ հրթիռը մեծ խորությունից:

Այդպիսի դիրքը թույլ է տալիս հրթիռներին խոցել թիրախն առանց հակառակորդի կողմից հայտնաբերվելու վտանգի:
Նշվում է, որ իրանյան արտադրության «Ֆաթեխ» եւ «Տարեք» սուզանավերը եւս ունակ են արձակել հրթիռներ մեծ խորությունից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42989