Համաներման որոշումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում: Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով, եթե մեղադրվում է և կա բողոք, համաներումը չպիտի տարածվի: Նա նաեւ մեկնաբանեց ոստիկանապետի առարկությունը, որ ՊՊԾ գունդը գրաված մարդկանց վրա համաներումը չտարածվի: «Բացառությունները նախատեսված են օրենքով», - ասաց Արտակ Զեյնալյանը:
Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ ասել էր, որ կողմ է զոհվածների հարազատների կարծիքին՝ «Սասնա ծռերին» համաներմամբ ազատելու վերաբերյալ։ Որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչ նա դիրքորոշում էր հայտնել, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42944