Թուրքիայի իշխանությունները 295 զինվորականի կալանելու օրդեր են տվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի դատախազությանը:
Կալանավորումները կապված են արմատական իսլամի քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի շարժման հետ կապերի կասկածանքով, ում Անկարան համարում է 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձի կազմակերպիչը:
Կասկածյալների թվում են 3 գնդապետ, 8 մայոր եւ 10 լեյտենանտ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42943